ՌԴ Պետդումայում առաջարկում են խզել դիվանագիտական հարաբերությունները Լիտվայի հետ
Ռուսաստանի Դաշնության Պետդումայում Կոմունիստական կուսակցություն խմբակցության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոլոմոյցևն առաջարկել է խզել դիվանագիտական հարաբերությունները Լիտվայի հետ և ի պատասխան երկրի նախագահի կողմից Ռուսաստանի հասցեին հնչեցրած հայտարարության՝ պատժամիջոցներ սահմանել: Իսկ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկին առաջարկել է այդ հայտարարությունը պալատի քննարկմանը ներկայացնել: Գրում է Russian.rt.com-ը:
Ավելի վաղ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ուկրաինական դեպքերի համատեքստում Ռուսաստանն «ահաբեկչական պետություն» էր անվանել և կոչ արել աջակցել ներկայիս ուկրաինական իշխանություններին: