Գերմանացիները դեմ են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն
Գերմանիայի բնակիչները բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու գաղափարին: Այդ մասին վկայում են գերմանական ARD հոռուստաընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպիսով հարցվածների 43%-ը համարում է, որ կիրառված պատժամիջոցներն արդեն բավարար են, 27%-ն արտահայտվել է դրանք լիովին չեղյալ հայտարարելու օգտին և միայն 19%-ն է աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նախաձեռնությանը: