Վենետիկում տուգանելու են աղմկոտ զբոսաշրջիկներին
Վենետիկի իշխանությունները որոշել են տուգանել այն զբոսաշրջիկներին, որոնց ճամպրուկները տեղափոխելու ժամանակ աղմուկ են հանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ իշխանությունները զբոսաշրջիկներին առաջարկել են օգտագործել այնպիսի ճամպրուկներ, որոնք այդքան աղմուկ չեն հանի:
Նշվում է, որ իշխանությունները այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ վենետիկցիները բողոքել էին, որ չեն կարողանում քնել, քանի որ զբոսաշրջիկների ճամպրուկների ձայնը նրանց խանգարում է: