Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը լուծարվել է
Ճապոնիայի կառավարությունը երկրի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ լուծարման վերաբերյալ պաշտոնական որոշում է կայացրել:
Համապատասխան հայտարարությամբ կառավարության նիստի ընթացքում հանդես է եկել երկրի վարչապետ Սինձո Աբեն: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին: