Տարվա սկզբից ՀԱՊԿ-ի գործողությունների արդյունքում ավելի քան 17 տոննա թմրանյութ է առգրավվել
Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում տարվա սկզբից հաջողվել է 17,5 տոննա աֆղանական արտադրության թմրանյութ առգրավվել: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին համապատասխան հայտարարությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ աֆղանական խնդրին նվիրված գագաթաժողովում հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Դիվանագետի խոսքով՝ թմրանյութերի առգրավումն այս տարի իրականացվել է «Канал-Южный капкан» և «Канал-Долина» հատուկ գործողությունների արդյունքում: