Ուկրաինայի խորհրդարանական հինգ կուսակցությունների միջև կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրվել
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պյոտր Պորոշենկոյի բլոկի հինգ լիազորված կուսակցությունների միջև Ուկրաինայի խորհրդարանում կոալիցիա ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծ է ստորագրվել: Գրում է Russian.rt.com-ը:
Բլոկի լիազորված անդամներ են հանդիսանում Արսենի Յացենյուկի «Народный фронт», Անդրեյ Սադովի «Самопомощь», Օլեգ Լյաշկոյի «Радикальная партия» և Յուլիա Տիմոշենկոյի «Батькивщина» կուսակցությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթղթում բացակայել են միայն հենց Պորոշենկոյի բլոկի ներկայացուցիչների ստորագրությունները:
Կողմերի միջև փաստաթղթի վերջնական տարբերակը համաձայնեցվել է գրեթե մեկ ամիս: