ԱՄՆ-ում գրեթե 5 միլիոն անօրինական ներգաղթյալների գնտվելը կօրինականացվի Բարաք Օբամայի կողմից
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կօրինականացնի երկրի տարածքում գտնվող գրեթե 5 միլիոն անօրինական ներգաղթյալների գտնվելը՝ չնայած հանրապետականների կողմից նման նախաձեռնության դեմ արտահայտվելը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան կողմից արված հայտարարության մեջ նշվել է, որ արտաքսումից կխուսափի գրեթե 5 միլիոն անօրինական ներգաղթյալ: Կարգադրությունը վերաբերում է այն ներգաղթյալներին, որոնք ապրում են ԱՄՆ-ի տարածքում ավելի քան հինգ տարի, ովքեր ԱՄՆ-ի քաղաքացիների ծնողներ են հանդիսանում, երկրում մշտապես բնակվելու թույլտվություն ունեն, չեն կասկածվում հանցագործություն կամ ահաբեկչություն իրականացնելու մեջ: