ԱՄՆ-ում տեղացած առատ ձյան պատճառով զոհերի թիվն ավելացել է
ԱՄՆ-ի հյուիս-արևելքում գտնվող Նյու Յուրք նահանգում չդադարող առատ ձյան հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Նահանգի մի շարք օկրուգներում իրավիճակն այնքան բարդ բնույթ է կրում, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստիպված է եղել արտակարգ դրություն հայտարարել: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ ևս երկու անձ ցրտահարվելու հետևանով մահացել են Նիագարա և Էրի օկրուգներում:
Ձնաբքի պատճառով տարածաշրջանում տրանսպորտային կոլապս է առաջացել: Ընդ որում այսօր ևս ձյունը կշարունակվի և ձյան ծածկույթի բարձրությունը կհասնի 60-90 սմ.-ի: