Սերենա Ուիլյամսը ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի։
Տարվա լավագույն թենիսիստուհի անվանակարգում ներկայացված են եղել նաև ռուսաստանցի Մարիա Շարապովան, ռումինուհի Սիմոնա Հալեպը, չեխ Պետրա Կվիտովան, սերբուհի Անա Իվանովիչը, չինուհի Լի Նան, ինչպես նաև ամերիկացի Սերենա Ուիլյամսը։
Ուիլյամսն այս տիտղոսին արդեն իսկ արժանանում է 6-րդ անգամ: Նախորդ անգամ նա նման մրցանակի արժանացել է 2002, 2008, 2009, 2012, 2013 թվականներին։