Մոսկվայում հայազգի գործարար է սպանվել
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Մոսկվայի տարածքում գտնվող Խովանի գերեզմանատանը հայտնաբերվել է գործարար 54-ամյա Սերգեյ Դադայանի դին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ տղամարդու դին հայտնաբերվել է տեղական ժամանակով 11:00-ին՝ գերեզմանատան մուտքի մոտ կայանած Nissan Teanа մակնիշի ավտոմեքենայում՝ կրծքի հրազենային վնասվածքով:
Նշվում է, որ այժմ հետախուզվում են հանցագործության մասնակիցները: