Ուկրաինայում ադրբեջանցիները ոստիկան են սպանել
Ուկրաինայում ձերբակալել են Ադրբեջանի 3 քաղաքու, որոնք կասկածվում են ոստիկանի սպանության մեջ: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Փոխանցվում է, որ Ուկրաինայի տարածաշրջանային ՆԳՆ-ից հայտնել են, որ ձերբակալվածները եղել են Ադրբեջանի քաղաքցիներ, որոնցից երկուսը եղել են՝ 23 տարեկան, իսկ մեկը՝ 21: Հայտնի է, որ ձերբակալվածները հանդիսանում են հարազատներ:
Նշվում է, որ կասկածյալները ծեծի են ենթարկել ոստիկանին, որն էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր: