Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել «Синус» ՓԲԸ-ի սեփականատիրոջը պատկանող ավտոկայանատեղիում (լուսանկարներ և տեսանյութ)
ՌուսաստանՄոսկվայի կենտրոնում գտնվող ավտոկայանատեղիներից մեկում վաղ առավոտյան սկսված հրդեհի արդյունքում թանկարժեք 12 ավտոմեքենա է այրվել:ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը չի բացառում, որ այն դիտմամբ են հրկիզել: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Նախնական տվյալներով՝ ավտոկայանատեղիում մեկ սեփականատիրոջը պատկանող «Rolls-Royce», «Bentley», «Mercedes» և այլ մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ են եղել:
ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել, որ բոլոր ավտոմեքենաները պատկանել են ներդրումային «Синус» ՓԲԸ-ի սեփականատիրոջը: