Կինը կարողացել է «ԻՊ»-ի ճիրաններից ազատել իր աղջկան (լուսանկարներ)
Կինը, ով հանդիսանում է Հոլանդիայի քաղաքացի, վերադարձել է Սիրիայից իր դստեր հետ, ով պսակադրվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջիհադիստներից մեկի հետ և տեղափոխվել էր Ռաքքա քաղաք: Այս մասին հայտնում է BBC-ին:
Փոխանցվում է, որ աղջկա անունը Այշա է, և հենց նրանք վերադարձել էին Մաստրիխտ, աղջիկը ձերբակալվել էր տեղի ոստիկանության կողմից:
Նշվում է, որ տեղի իշխանությունները կոչ էին արել աղջկա մորը չմեկնել Սիրիա իր անվտանգության համար, սակայն կինը մեկնել և կարողացել էր ետ բերել իր դստերը: