Կինը սրտի մերսման ժամանակ պատահաբար սպանել է գիտակցությունը կորցրած տղամարդուն
Տոմսկի տարածաշրջանում դատելու են կնոջ, ով շատ ակտիվ կերպով ցանկացել էր փրկել գիտակցությունը կորցրած տղամարդուն: Այս մասին հայտնում է Вести-ն:
Փոխանցվում է, որ կինը ցանկացել է փրկել տղամարդուն, սակայն այնպիսի վնասվածքներ էր հասցրել սրտի մերսման ժամանակ, որ տղամարդը մահացել է:
Նշվում է, որ կնոջը սպառնում է երկու տարվա ազատազրկում: