ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Փոխանցվում է, որ խոսքը գնում է Ուկրաինա խորհրդատուներ ուղարկելուն, որոնք պետք է օգնեն բժշկական օգնություն ցույց տալ և նոր կադրեր ստեղծել:
«Վաշինգտոնը դեռ շարունակում է կարծել, որ Ուկրաինայի ճգնաժամը կարելի է լուծել միայն դիվանագիտական ճանապարհով»,-այս մասին հայտարարել է Ռատկենը: