Պուտինը ցանկանում է ղեկավարել մինչ 2024 թվականը. Նեմցով
Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է շարունակել պատերազմն Ուկրաինայում և առճակատումը ողջ աշխարհում: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Նա թքած ունի տնտեսության և քաղաքացիների խնդիրների վրա, որոնք անկասկած կտուժեն այդ պատժամիջոցներից»,-այս մասին Նեմցովը գրել է Facebook-յան իր էջում:
Փոխանցվում է, որ բացի այդ նա կարծում է, որ Պուտինը պատրաստվում է ղեկավարել դեռևս 10 տարի, այսինքն՝ մինչև 2024 թվականը: