Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի՝ ջրաներկով արված նկարն աճուրդի է հանվել (լուսանկար)
Գերմանական "Auktionshaus Weidler" աճուրդի տունը ջրաներկով արված նկար է հանել աճուրդի, որի հեղինակը ենթադրաբար հանդիսանում է գերմանացի բռնակալ Ադոլֆ Հիտլերը: Նկարով արդեն հետաքրքրված են հինգ պոտենցիալ գնորդներ: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Հաղորդվել է, որ 1916թ.արված «Загс» անվանմամբ աշխատանքը մակագրված է Ա. Հիտլեր: Նկարի նախնական արժեքը 4,5 հազար եվրո է, սակայն աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են գոնե 10 հազար եվրո ստանալ նկարի դիմաց:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին տաս տարիների ընթացքում դա արդեն բռնակալի հինգրորդ նկարն է, որը վաճառվում է այդ աճուրդի տան կողմից: