Ամանորի նախաշեմին ընկույզի գինն էլ ավելի կբարձրանա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ներքին շուկայում որոշ սննդատեսակներ օր օրի շարունակում են թանկանալ, այն դեպքում, երբ Ամանորի տոների գնումներին դեռևս մեկ ամսից ավել ժամանակ կա:
«Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երևանյան որոշ սուպերմարկետներում, խանութներում և արձանագրեց, որ ներքին շուկայում վերջին մի քանի օրերին կտրուկ թանկացել է ընդեղենը: Օրինակ՝ 1 կգ ընկույզը վաճառվում է 10 հազար դրամով:
Ըստ փորձագետների՝ այս տարի ընկույզի բերքը սովորականից շատ ցածր է եղել: Արդյունքում՝ ներքին շուկայում թեկուզ ոչ այդքան շատ սպառվող, բայց անհրաժեշտ սննդատեսակի դեֆիցիտ է առաջացել: Կարելի է կանխատեսել, որ Ամանորի նախաշեմին ընկույզի գինն է՛լ ավելի կբարձրանա»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: