Հայաստանին բաժին կհասնի ԵՏՄ մաքսատուրքերի միասնական գանձարանի 1,13 տոկոսը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական միությանն անդամագրվելուց հետո ԵՏՄ բոլոր երկրների սահմաններով ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքերը հավաքվելու են մեկ միասնական գանձարան, ապա բաշխվելու են ԵՏՄ երկրների մեջ:
ԵՏՄ պայմանագրում ֆիքսված է, թե այս ընդհանուր դրամարկղից ով որքան փայաբաժին է ունենալու: Ըստ այդմ, Հայաստանի չափաբաժինը կազմում է 1,13 տոկոս, Բելառուսինը 4,65 տոկոս, Ղազախստանինը 7,25, Ռուսաստանի Դաշնությանը 86,97»:
Հայաստանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե այս բաշխման արդյունքում Հայաստանի մաքսային եկամուտները ավելանալու են մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Պաշտոնապես, սակայն, առայժմ ոչ ոք նման հայտարարություն չի արել»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: