ՍԴ նորանշանակ անդամ Ալվինա Գյուլումյանի վերջին մեկ տարվա եկամուտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորանշանակ անդամ Ալվինա Գյուլումյանի վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 180 հազար եվյոո:
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նրա՝ որպես ՍԴ անդամ ներկայացրած պաշտոնական հայտարարագրից:
Ալվինա Գյուլումյանը մինչ այս 11 տարի շարունակ եղել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում Հայստանի կողմից նշանակված դատավորը:
Այսինքն՝ որպես Եվրոդատարանի դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը ստացել է ամսական 15 հազար եվրո աշխատավարձ:
Ի դեպ, ՍԴ նորանշանակ անդամը հայտարարագրել է 150 հազար եվրո դրամական, միջոց և մեկ մարդատար ավտոմեքենա՝ «Մերսեդես» մակնիշի:
Բացի այդ, ըստ Ալվինա Գյուլումյանի հայտարարագրի, նա ունի երեք հատ բնակարան, երկու հողամաս և մեկ ավտոտնակ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: