ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ
Հյուսիսատլանտյան դաշինքն անհանգստությամբ հետևում է Ռուսաստանի ռազմական ակտիվության աճին և պատրաստ է ադեկվատ պատասխան հասցնել եվրոպական անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավերներին: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Russian.rt.com-ը:
«Ռուսական ակտիվությունը Եվրոպայի ողջ օդային տարածքում աճել է: Նման պայմաններում ՆԱՏՕ-ն զգոնություն է պահպանում և մենք պատրաստ ենք պաշտպանել մեր բոլոր դաշնակիցներին սպառնալիքներից»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: