Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի խեղաթյուրել Ջոն Քերրիի հայտարարությունը
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի համարում, թե իբրև ոչ պատշաճ կերպով է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթի ընթացքում Ռուսաստանը մարդկությանը սպառնացող խոշոր վտանգների շարքում դասելու վերաբերյալ արված հայտարարությունը: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես ոչինչ չեմ խեղաթյուրել և չեմ կարծում, որ արել եմ այնպիսի հայտարարություններ, որոնք թույլ են տալիս Քերրիին կասկածել Օբամային հավատարիմ չլինելու մեջ», - հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ջոն Քերրին խորհուրդ է տվել իրեն ուշադրություն չդարձնել Բարաք Օբամայի կողմից արված հայտարարությանը:
Ավելի ուշ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մեկնաբանել էր այդ իրավիճակը և հայտարարել, որ Լավրովը ոչ կոռեկտորեն է փոխանցել Քերրիի խոսքերը: