ՀՀԿ-ականներին չփրկեց նույնիսկ մեկը մյուսի փոխարեն քվեարկելը (տեսանյութ)
ՏեսանյութերԱԺ նոյեմբերի 20-ի արտահերթ նիստին քվեարկության դրվեց կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Վարման կարգի վերաբերյալ ԲՀԿ-ական խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
Այնուհետև Գալուստ Սահակյանը հայտարարեց քվեարկության վերաբերյալ, որի ընթացքում ԲՀԿ-ական խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը պահանջեց, որպեսզի յուրաքանչյուր ոք քվեարկի իր փոխարեն:
Չնայած պատգամավորի կոչին, այնուամենայնիվ, ՀՀԿ-ականները մեկը մյուսի փոխարեն քվեարկեցին: Սակայն, հատկանշական է այն փաստը, որ նույնիսկ մեկը մյուսի փոխարեն քվեարկելը չփրկեց ՀՀԿ-ականներին և որոշումը 61 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ չընդունվեց: