Ինչո՞ւ ընդմիջվեց ԱԺ արտահերթ նիստը
ԱԺ նոյեմբերի 20-ի արտահերթ նիստը ընդմիջվեց 20 րոպեով: Քվեարկության էր դրվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության անդամ,
ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ պատճառաբանելով, որ հարցը պետք է կրկին քննարկման ներկայացվի խմբակցություններում, որից հետո արդեն իսկ կարելի է կազմակերպել քվեարկություն: