ՀՀՇ-ի Գևորիկի խորամանկ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՀՀՇ-ի Գևորիկի» կինը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, զույգ որդի է ունեցել: Նա որդիներից մեկի անունը դրել է Սեյրան, մյուսինը' Մանվել: Մեր տեղեկություններով՝ հայրիկն իր որդիներին անվանակոչել է՝ ի պատիվ հանրահայտ գեներալ Սեյրանի և զորավար Մանվելի:
«ՀՀՇ-ի Գևորիկը», ով վաղուց արդեն ՀՀԿ-ինն է, նախկինից միայն անունն է մնացել, թերևս հույս ունի, որ իր որդիների անվանակից գեներալներն իրենց խնամակալության տակ կվերցնեն ապագա զինվորներին և կհոգան, որ նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հայրը «չնեղվի»:
«Ժողովուրդը» ևս շնորհավորում է Գևորգին և մաղթում, որ որդիները մեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ երեխաների ապագան կախված լինի բացառապես նրանց ծնողներից»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: