Գնաց հանգստի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովն ազատվել է Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից:
Պարզելու համար՝ որն է գեներալ-լեյտենանտի պաշտոնանկության պատճառը, Armlur.am-ը կապ է հաստատել ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի հետ, որը փոխանցել է, որ Լեոնիդ Մարտիրոսովն արդեն 75 տարեկան է և անցել է կենսաթոշակի:
«Եկել է ժամանակը, որ գնա հանգստի: Լեոնիդ Մարտիրոսովը զորացրվեց զինված ուժերից»,- շարունակել է նա: Հարցին՝ ո՞վ կզբաղեցնի ռազմական տեսուչի առաջին տեղեկալի պաշտոնը, գեներալ գնդապետն ասաց, որ առաջիկայում կհայտնեն»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: