Աբրամ Բախչագուլյանի պաշտոնաթողության հնարավոր պատճառներից մեկը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը ոմանց մեծ զարմանք պատճառեց, քանի որ նա ՀՀԿ երիտթևի և, մասնավորապես, Էդուարդ Շարմազանովի և Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի մտերիմ ընկերն է:
Ընդ որում, այս թևը չի մարսում ԿԸՀ նախկին անդամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը, քանի որ դա նաև բավականին տգեղ է արվել՝ տեսչության պետն իր պաշտոնաթողության մասին իմացել է մամուլից:
Աբրամ Բախչագուլյանի պաշտոնանկությունը բացատրում են նրանով, որ վարչապետի և խոշոր արտահանողների հանդիպման ժամանակ վերջինները դժգոհել են, որ արտահանման ձախողման գլխավոր պատճառներից մեկը հենց տեսչության ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելն է»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: