Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը չի համակերպվում նոր աշխատանքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը չի համակերպվում նոր աշխատանքին և մարզպետի աթոռին վերադառնալու ճանապարհներ է մտածում:
Քաղաքական շրջանակներում խոսում են, որ նա որոշել է քայլ առ քայլ հասնել դրան և մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2015թ. Տավուշի Իջևան քաղաքի հերթական ընտրություններում:
ՀՀԿ-ի դաբրոն ստանալու համար նա զրուցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց, ասում են՝ մերժվել է: Իջևանի գործող քաղաքապետը ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանն է,
ով նորից առաջադրվելու մտադրություն ունի, և Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում ԲՀԿ-ի դեմ մարդ դնել, ուստի Ղուլարյանին հասկացրել է, որ իր գնացքն արդեն գնացել է, թող բավարարվի փոխնախարարի պաշտոնով»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: