Շումախերը կաթվածահար է
Ինչպես հայտնել է «Формула-1»-ի նախկին օդաչու ֆրանսիացի Ֆիլիպ Ստրեյֆը՝ «Формула-1»-ի 7-ակի չեմպիոն գերմանացի Միխայիլ Շումախերը կաթվածահար է: Նա նստած է սայլակում և հիշողության և խոսքի հետ խնդիրներ ունի: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Շումախերը համեմատաբար լավ է, սակայն դա հարաբերական է: Նա չի կարողանում խոսել, խնդիրներ ունի նաև հիշողության հետ»,-ասել է Ստրեյֆը:
Սրեյֆի խոսքով՝ ընտանիքում գտնվելը նրան կօգնի շուտ ապաքինվել: