Աճուրդի ժամանակ 2 մլն եվրոյով վաճառվել է Նապոլեոնի գլխարկներից մեկը
Ֆրանսիայում աճուրդի ժամանակ վաճառվել է Նապոլեոնի գլխարկներից մեկը: Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ Ֆոնտեբլոյում կայացած աճուրդի ժամանակ գլխարկը վաճառվել է 1մլն 884 հազար եվրոյով, իսկ գնորդի անունը չի նշվում. գրում է rambler.ru-ն:
Աճուրդին ներկայացված են եղել Նապոլեոնի անձնական հավաքածուից մոտ 1000 իր, որոնք պատկանել են Մոնակո Ալբերտ 2-ին: Կայքը հայտնում է, որ աճուրդը աժոտաժ է ստեղծել: Դրանք մասնակցել են ոչ միայն անհատները, այլև աշխարհի առաջատար երկրների թանգարանները: