Դոնեցկյան խմբերի խաղը ընդհատվել է ֆուտբոլիստների բախման պատճառով
«Շախտյորի»-ի և «Օլիմպիկ»-ի խաղը ընդհատվել է թիմակցիների միջև ծագած վեճի պատճառով: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Թիմերի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Կիևում: Հայտնի է միայն, որ բախումը տեղի է ունեցել առաջին խաղակեսի 40-րդ րոպեին: Ընդհարված ֆուտբոլիսների անունները դեռևս չի նշվում: Ընդհարմանը միջամտել են մարզիչներ Միրչի Լուչեսկուն, Ռոման Սանժարը և մրցավարները:
Կայքի հայտմամբ՝ ընդհարման պատճառով խաղը դադարեցվել է: