Մանչինին կրկին կգլխավորի «Ինտերը»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և թուրքական «Գալաթասարայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գլխավորել է իտալական «Ինտերը»: Մանչինին «Ինտերը» գլխավորել է նաև 2004-2008թթ-ին:
Այդ ընթացքում Մանչինին հասցրել է թիմի հետ նվաճել 3 սկուդետո, 2 գավաթ և 1 սուպերգավաթ:
Այս պաշտոնում 49-ամյա մասնագետը վերանշանակվել է Վալտեր Մաձարիի փոխարեն, ով 17 ամիս աշխատելուց հետո հեռացվել է միլանյան ակումբից: