Ռոնալդուն դարձել է Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Եվրոպայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն:
Պորտուգալացին ռեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մասերում խփած գոլերի քանակով՝ առաջ անցնելով թուրք ռմբարկու Հաքան Շյուքյուրից և դանիացի հարձակվող Յոն Դալ Թոմասոնից:
Նրանցից յուրաքանչյուրը 22-ական գոլի հեղինակ է։