Շումախերի հարազատները շնորհակալություն են հայտնել նրա երկրպագուներին
«Ֆորմուլա 1» ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի հարազատները շնորհակալություն են հայտնել նրա երկրպագուներին մշտական աջակցության համար:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք նախկինի պես ամեն օր մաղթանքներ ենք ստանում այն կապակցությամբ, որ Միխայելը շուտափույթ ապաքինվի:
Այդ նամակների թիվը չի դադարում ցնցել մեզ: Մենք միայն կարող ենք անդադար շնորհակալություն հայտնել ձեզ այն բանի համար, որ աջակցում եք նրան և մեզ, այս պայքարում»: