Ֆաբիո Կապպելոյի հսկայական աշխատավարձը վճարելու համար Ռուսաստանը գումար չունի
Ռուսաստանի ֆուտբոլի միությունը պաշտոնապես հայտարարել է, որ բավականաչափ գումար չունի երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի աշխատավարձը վճարելու համար. այս մասին հայտնում է bbc.co.uk-ը:
Կայքի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետի աշխատավարձի չափսը գաղտնիք է համարվում, մինչդեռ որոշ աղբյուրներ հիշատակել են տարեկան 7-9 միլիոն եվրոյի մասին: