Կրիշտիանո Ռոնալդուի հայտարարությունը
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով Marca-ի կողմից ստացել է Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստին Ալֆրեդո դի Ստեֆանոյի մրցանակը և Պրիմերայի լավագույն ռմբարկուին Պիչիչիի գավաթը:
Մրցանակը ստանալուց հետո Ռոնալդուն հայտարարաել է, որ գուցե հիմա գտնվում է իր կարիերայի լավագույն կետում, սակայն չի սահմանափակվի այդ ամենով և քայլեր կձեռնարկի էլ ավելի առաջ ընթանալու և կատարելագործվելու:
«Կգա ժամանակ, երբ չեմ կարողանա դա անել, սակայն առնվազն կկարողանամ բարելավել վիճակագրությունս։ Գոլերի և գոլային փոխանցումների թվով այնքան էլ վատ արդյունքներ չունեմ»,-ասել է Ռոնալդուն։