Մինչև մյուս ուրբաթ, բոլորդ, ով ինչ հնարավորություն ունի, խաղաղ, բարեկիրթ, համառ զրույցներ ունենա ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
Մինչև մյուս ուրբաթ, բոլորդ, ով ինչ հնարավորություն ունի, խաղաղ, բարեկիրթ, համառ զրույցներ ունենա ՔՊ-ի հետ, այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Եթե ուզում եք այս ընթացքը հաջողություն ունենա, այդ մահապարտությունը դուք ստանձնեք»։
Բագրատ Սրբազանը հանձնարարեց մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը։