Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամերային նվագախումբը հանդես կգա համերգով
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում մարտի 28-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա համերգով։ Համերգն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ։
Դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հմայակ Դուրգարյան (Իսպանիա)։ Մենակատար՝ ջութակահար Ֆրանսուա Պինո – Բենուա (Ֆրանսիա):
Ծրագրում՝ Ալբեր Ռուսել – Սինֆոնիետա, Շևալյե դե Սեն Ժորժ - Ջութակի կոնցերտ, Op. 2, Քամիլ Սեն-Սանս – Ռոնդո Կապրիչոզո: