Շվեյցարիան նորից իջեցրել է հաջորդ տարվա աճի կանխատեսման շեմը
Շվեյցարիան նորից իջեցրել է հաջորդ տարվա աճի կանխատեսման շեմը, բայց կանխատեսում է գնաճի դանդաղում։
Տնտեսական հարցերի պետական քարտուղարությունը, որը պատասխանատու է կառավարության համար տնտեսական կանխատեսման կազմման համար, կանխատեսում է, որ համախառն ներքին արդյունքը 2023թ. կավելանա 1 տոկոսով։ Սա կրկնակի քիչ է, քան այս տարի, եւ ավելի ցածր է՝ 1,1 տոկոսով, սեպտեմբերի կանխատեսումից։ Միեւնույն ժամանակ, սպասվում է, որ հաջորդ տարի սպառողական գները կբարձրանան 2,2 տոկոսով՝ ավելի քիչ, քան ենթադրվում էր, գրել է Bloomberg-ը։
2024թ. Շվեյցարիայի տնտեսությունը, հավանաբար, կվերականգնվի եւ կավելանա 1,6 տոկոսով, իսկ գնաճը կնվազի՝ հասնելով 15 տոկոսի, 2 տոկոսով ցածր Շվեյցարիայի ազգային բանկի (SECO) շեմից։
«Այս ձմեռ էներգիայի անբավարարության հարցին բախվելու հավանականությունը վերջին ժամանակներս նվազել է»,- նշվել է SECO-ի հայտարարությունում։ «Բայց հիմա առաջ է գալիս այդպիսի վտանգ 2023/24թթ. ձմռան համար»։
Քանի որ էներգիայի անբավարարության մտավախություններն առաջիկա ամիսներին մեղմվել են, սպասվում է, որ Շվեյցարիան կխուսափի ռեցեսիայից. տնտեսագետները կանխատեսում են միայն մեկ քառորդ չափով կրճատում եկող տարի։ Սպառողական գների աճը հասել է բարձրակետին՝ 3,5 տոկոս, օգոստոսին, որն առավելագույնն է երեք տասնամյակի ընթացքում,եւ այդ ժամանակվանից իջնում է։
Credit Suisse-ի տնտեսագետները կանխատեսում են գնաճի արագ դանդաղում Շվեյցարիայում եւ սպասում են, որ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում այն 2 տոկոսից ցածր կլինի։