Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը կանչվել է ադրբեջանական ԱԳՆ
![](/timthumb.php?src=disc/12-11-22/b9672204a974724373ea72430f12d795.jpg&w=450)
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին երեկ կանչվել է ադրբեջանական արտաքին գերատեսչություն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ից դժգոհություն են արտահայտել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ»: