Չինաստանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն վերադարձնի աշխարհը «ջունգլիների օրենքին»
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Չինաստանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն աշխարհը վերադարձնի «ջունգլիների օրենքին»: Այս մասին Պնոմպենում ASEAN-ի նախարարական միջոցառումների շրջանակում կայացած մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Մենք վճռականորեն կպաշտպանենք Չինաստանի պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կզսպենք Չինաստանի վերահսկողության նպատակով Թայվանն օգտագործելու ԱՄՆ փորձերը: Մենք հարգում ենք միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը և հատկապես ներքին գործերին չմիջամտելու ամենակարևոր միջազգային իրավունքը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ», – ասել է Վան Ին:«եթե ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը անտեսվում է, աշխարհը կվերադառնա «ջունգլիների օրենքին»:
«Մենք չենք կարող դա թույլ տալ, և բոլոր երկրները նույնպես պետք է միավորվեն՝ դա կանխելու և մարդկային քաղաքակրթության առաջընթացն ապահովելու համար»,-ասել է ԱԳ նախարարը: