Օգտատերերն ահազանգել են YouTube-ի հետ կապված խնդիրների մասին
Համացանցային օգտատերերն ահազանգել են YouTube-ի աշխատանքում այսօր ի հայտ եկած խնդիրների մասին: Այս մասին տեղեկացրել է Downdetector ծառայությունը:
YouTube -ում տեղ գտած տեխնիկական թերությունների մասին ահազանգերը ստացվել են գիշերվանից: Նշվում է, որ բողոքներ են ստացվել աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, եվրապական մի շարք երկրներից, նաև Ճապոնիայից և Բրազիլիայից: