Ի՞նչ հիմքերով Շուշան Հովսեփյանը նշանակվեց տնօրեն. Դպրոցում քաոսային իրավիճակ է՝ ողջ աշխատակազմը դժգոհ է
Գորիսի թիվ 2 դպրոցում քաոսային իրավիճակ է: Մի խումբ ուսուցիչներ դիմել էին Operativ.am - ի խմբագրություն, նրանք բողոքում են դպրոցում կատարվող անօրինություններից: Նախկին տնօրենը անցել է թոշակի և տնօրենի պաշտոնը թափուր է մնացել: Դպրոցում ընրություններ են կազմակերպվել, սակայն անվավեր են ճանաչվել քվորում չլինելու պատճառով:
Տնօրենի չորս թեկնածուներից ընտրվել է Շուշան Հովսեփյանը: Ուսուցիչների խոսքով ներկայիս տնօրենը նշանակվել է «վերևներից»: «Մենք համաձայն չենք, որ նա լինի մեր տնօրենը, ողջ անձնակազմով դեմ ենք, ոչ մեկիս կարծիքը հաշվի չեն առնում».- ասաց դպրոցի ուսուցչուհին:
Ուսուցչական ողջ անձնակազմը դեմ է ներկայիս տնօրենին: Ուսուցիչները փորձում են հասկանալ ի՞նչ հիմքերով Շուշան Հովսեփյանը նշանակվեց Գորիսի թիվ 2 դպրոցի տնօրեն: