Հովիկ Աբրահամյանը որոշել է օգտվել պահից
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է.
Նիկոլ Փաշինյանի ծավալած թավշյա հեղափոխությունն ակտիվացրել է «առվակներին»։ Նախկին վարչապետ, ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը որոշել է օգտվել պահից ու հարազատ մարզում ռեւանշի գնալ։ Նա ակտիվացրել է իր կողմնակիցներին, որոնք փորձում են հեռացնել անցանկալի կադրերին։
Ուրբաթ օրը Արտաշատի քաղաքապետարանի 14 հոգանոց ավագանու 9 անդամները բոյկոտել են ավագանու նիստը, նրանք շարունակելու են բոյկոտն այնքան, մինչեւ անվստահություն հայտնեն երիտասարդ քաղաքապետ Կարեն Բենիամինյանին։ Կան տեղեկություններ, որ բոյկոտը հրահրում են Աբրահամյանները։ Անհնազանդ ավագանիները բոյկոտով, սակայն, չեն բավարարվել եւ երեկ արդեն բացահայտ՝ անուն-ազգանուններով եւ ստորագրությամբ տեքստեր էին տարածում, որ պաշտպանում են վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: