Մինչ թավշյա հեղափոխությունը Ռուսաստանում հայերին ասում էին սևեր, առևտրականներ. Իրինա Ալեգրովա
Իրինա Ալեգրովան անդրադարձել է հայաստանյան հեղափոխությանը՝ հայտարարություն տարածելով: Երգչուհին գրել է.
«Մինչ թավշյա հեղափոխությունը շատերը մեզ մոտ՝ Ռուսաստանում, հայերի մասին այսպես էին ասում՝ «սևեր, առևտրականներ կամ կովկասյան ազգության դեմք», իսկ հիմա ամենուրեք գոռում են՝ «ուզում ենք ինչպես Հայաստանում»: Ընկերներ, հայերը իմաստուն ազգ են՝ շատ դժվարություններ հաղթահարած: Նրանք իրավունք ունեն արժանավայել ապրելու, նրանք դա արեցին, նրանք հասան հաղթանակի: Եվ դա իմ պատմական հայրենիքն է»: