Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում նշեց. «Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները և ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»:
Փաշինյանը նաև նշել է, թե իրեն հարցնում են՝ վաղը գործադուլ-դասադուլ չենք անում։ «Ոչ, ժողովուրդ, ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր»,- հայտնեց Փաշինյանը՝ հավելելով, որ որ հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի հաղթանակը նշելու։
Նա նաև ողջունել է երաժիշտ Սերժ Թանկյանին, նշել, որ նրան ճանապարհին համոզում էր մշտական բնակության վերադառնալ Հայաստան։ «Նա խոստացավ մտածել այդ մասին»,- ասել է Փաշինյանը։