Ընդդիմադիր ճամբարում արդեն պաշտոններ են բաժանում
Պարզվում է, ընդդիմադիր ճամբարում արդեն քննարկվում է պաշտոնների բաժանման հարցը: Այն, որ նրանց համար վարչապետի ցանկալի թեկնածուն հենց Նիկոլ Փաշինյանն է, դուրս է քննարկումների շրջանակից:
Այսօր Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով ներկայացրել է իր համար Պաշտպանության նախարարի ընդուների թեկնածուին:
Նա մասնավորապես գրել է. «Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»: