Մերձմոսկովյան շրջանում հայ հերոսը փրկել է անծանոթին, սակայն ինքը՝ զոհվել
Այս մարդը Գեորգի Վելիխանովն է: Այսօր առավոտյան մերձմոսկովյան Կրասնագորսկ կայարանում մի անտուն մարդ պլատֆորմից ընկավ գծերի վրա: Գեորգին իրեն նետեց գծերի մեջ, որ փրկի անծանոթի կյանքը: Նրան հասցրեց փրկել, բայց ինքը չհասցրեց: Գնացքը հարվածեց նրան:
Մեր Տեր Հիսուսն ասեց չկա ավելի մեծ սեր, քան երբ մեկն իր կյանքը դնի իր ընկերների համար (Հովհ. 15:13): Նա այդ պատվիրանը կատարեց: Նա այդ սխրանքը կատարեց: Այսպիսի բաների մասին գլխավոր լուրերով դժվար թէ հայտնեն: Բայց մարդն ուրացավ իր անձն ու փրկեց ուրիշի կյանքը: Հիմա նա ամեն ինչ շահեց: Ինչ մեծ սեր է չէ՞: Չլինել անտարբեր ու չվախենալ, երբ անծանոթն ընկնում է գծերի վրա ու դու չես վախենում մոտեցող գնացքից:
Աստված իր հոգին լուսավորի: Ու հավատում եմ որ կլուսավորի:
Գեորգին Խորանի ծառայող էր ու Գթություն բարեգործական կազմակերպության մամլո քարտուղարը: Ասում են շատ բարի ու լուսավոր մարդ էր: Չեմ կասկածում: - Եկեք մենք էլ, մի քիչ անձնվեր ապրենք մեր կյանքը: Ամեն ինչ միայն մեր մասին չմտածենք, միայն մեր կամֆորտի ու շահի մասին չմտածենք, այլ իրար բեռը կրենք, մի քիչ զիջենք, մի քիչ տեղ տանք, մի քիչ ավելի հոգատար լինենք, մի քիչ մեր անձը ուրանանք ու այն նվիրենք դիմացինին: Ու չեք պատկերացնի թե ինչ հրաշքներ կլինեն, ինչքան բան կփոխվի մեր կյանքում:
Արմեն Հարեյան. Ֆեյսբուք: