Ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտնել է Երկրի կործանման տարեթիվը
Մարդկությանը մնացել է շատ քիչ ժամանակ՝ այլ մոլորակ տեղափոխվելու համար: Սա է համարում մարդկության համար ամենակարևոր խնդիրը հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը իր «Սթիվեն Հոքինգի սիրելի վայրերը» (Stephen Hawking's Favorite Places) գիտական ֆիլմի 2-րդ մասում: Այս մասին հրապարակում է Lentach-ը:
Նա ասում է, որ Երկրին արդեն 2 հարյուրամյակ անց սպասվում է այն ճակատագիրը, ինչ մեր հարևան Վեներա (Արուսյակ) մոլորակին, քանի որ մոլորակները մթնոլորտային յուրահատկություններով նման են իրար: Երկիրը կործանվելու է Գլոբալ տաքացման հետևանքով:
Նրա կարծիքով՝ Երկրի մթնոլորտը կպատվի ածխաթթու գազով, ինչպես Վեներայի մթնոլորտն է, եթե Երկրագնդի ջերմոցային գազերը վերահսկողությունից դուրս գան:
Գիտնականը նաև կատակել է. «Եթե դուք մարդու գտնեք, ով կասկածում է սրանում, առաջարկեք նրան գնալ Վեներա: Ես կվճարեմ նրա ճամփորդության համար»:
Նշենք, որ Սթիվեն Հոքինգը հայտնի անգլիացի աստղաֆիզիկոս-մաթեմատիկոս է, ով հայտնի է նաև իր յուրահատուկ դրությամբ. մկանների ապաճման երկրորդային կարծրախտ հիվանդության պատճառով նա աստիճանաբար անդամալույծ է դարձել: Նրա ողջ մարմինը պարալիզացված է, բացի մի փոքրիկ հատվածից: Այնուամենայնիվ գիտնականը հատուկ սարքերի միջոցով շարունակում է իր գիտական գործունեությունը: