Շաքրո Մոլոդոյի մտերիմների վրեժը. Ստամբուլում վրացի քրեական հեղինակություն է սպանվել (տեսանյութ և լուսանկարներ)
Ստամբուլում սպանվել է Վրաստանի 36-ամյա քաղաքացի Դավիթ Ալխանիշվիլին, ով ավելի հայտնի է Դատո Պանկիսսկի անունով: Այս տեղեկությունը հաստատել են սպանվածի ծնողները և բարեկամները: Այս մասին հայտնում է «Rusvavi2» հեռուստաընկերությունը:
Բարեկամների տեղեկություններով, ովքեր ապրում են Շալաուրի գյուղում, նրան կրակել են անհայտ մարդիկ, երբ նա ճաշել է Ստամբուլի ռեստորաններից մեկում:
Այս պահին սկսվել են նրա մարմնի տեղափոխության գործընթացները: Նրա մարմինը պետք է տեղափոխվի Վրաստան:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ նա կապված էր քրեական աշխարհի հետ, և նրա սպանությունը համարում են «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի մտերիմների վրեժը: